ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Եկանք, տեսանք, ցրվեցինք

Եկանք, տեսանք, ցրվեցինք
03.03.2015 | 00:30

Հերթական անգամ: Համենայն դեպս, մարտիմեկյան հանրահավաքում Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթը այլ բան չէր հուշում: «Եկել եմ ասեմ, որ ինձ վրա հույս չդնեք»,- պարզ ենթատեքստով ազդարարեց առաջին նախագահը և Ազատության հրապարակում հավաքվածներին հանգիստ խղճով բաշխեց իրենից հետո հարթակ բարձրանալու և ընդդիմափոխություն անելու ցանկություն ունեցողներին: Անուններն էլ կոդավորված ձևով հնչեցրեց, մեծահոգաբար գլխի գցելով. «Ովքեր հասկացան՝ հասկացան, չհասկացածներին էլ կողքինները կբացատրեն»: Ինչ-ինչ, բայց նման պարզունակ անցում շախմատային բարդ պարտիաների գիտակ Տեր-Պետրոսյանից շատերը չէին սպասում: Լավ, ո՞վ չգիտի, որ «սուրբ տեղը դատարկ չի մնում», ու եթե դու, Հայ ազգային կոնգրես, երկու ամսով «քո հաշվին արձակուրդ ես վերցնում», Ազատության հրապարակում «անհաշտ ընդդիմություն» աշխատելու ցանկություն ունեցողների պակաս հաստատ չի զգացվելու: Պարզ չէ՞, որ վաղն էլ ուրիշներն են «լապշա կախելու» իրենց ազգափրկիչ ելույթներն ունկնդրելու եկածների ականջներից ու իրենց հերթին ուղարկելու տուն՝ մինչև հաջորդ «բազմահազարանոց» հանրահավաք: Ինչ ուզում եք ասեք, լավ համբերություն ունենք հայերս, յոթ տարվա փորձություն անցած ծով համբերություն, որ ջրի նման հոսում-հոսում է, բայց ավազի պես դեռ կանգնած է:


Լիլի ՄԱՐՏՈՅԱՆ

Դիտվել է՝ 2830

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ